Ներիր մեզ, սիրելի Լևոն... Հասմիկ Պապյանի գրառումը
Երգչուհի Հասմիկ Պապյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է իր և բարերար Լևոն Հայրապետյանի լուսանկարը, որին կից կատարել է հետևյալ գրառումը.
«Գործդ անմահ, հիշատակդ պայծառ թող լինի՝ ամենի հետ մեկտեղ նաև բարձր արվեստը սիրող, հասկացող և գնահատող Մեծ Հայ: Հանգչիր խաղաղությամբ և ներիր մեզ, սիրելի Լևոն...»:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք՝ բանտում մահացել է հայազգի գործարար և բարերար Լևոն Հայրապետյանը: