ԱԺ հանձնաժողովում Փաշինյանի ներկայացրած օրինագիծը մերժվեց, բայց կմտնի ԱԺ օրակարգ
Ազգային ժողովի «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի կողմից ներկայացված «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ ենթադրող օրենքի նախագիծը ԱԺ Պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի բացասական եզրակացության արժանացավ:
«Կողմ» են քվեարկել «Ծառուկյան» խմբակցության պատգամավորներ Գևորգ Պետրոսյանը, Նապոլեոն Ազիզյանը և Վանիկ Ասատրյանը: Այդուհանդերձ, հիշյալ օրինագիծը կմտնի ԱԺ մեծ օրակարգ: