Երևանում հայտնաբերվել է 87 հանցավոր խումբ
ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչությունը հոկտեմբերի 17-ին ամփոփել է 2017թ. անցած 9 ամիսների օպերատիվ-ծառայողական գործունեության արդյունքները։
Այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից։ Այսպես, անցած 9 ամիսներին մայրաքաղաքում արձանագրվել է հանցագործության 7069 դեպք. բացահայտվել է 5899-ը։ 269-ով նվազել են ծանր հանցագործության դեպքերը։
Ձեռնարկված ծավալուն միջոցառումների արդյունքում՝ բացահայտման ցուցանիշը կազմել է 83,4 տոկոս՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ 13,2 տոկոսով ավելի։
Մասնավորապես աճել է ծանր հանցագործությունների բացահայտման ցուցանիշը՝ 17,9 տոկոս։ Անդրադառնալով հնչեղություն ունեցող հանցատեսակներին՝ նշվեց, որ անցած 9 ամիսներին մայրաքաղաքում արձանագրված սպանության 9 դեպքից 8-ը բացահայտվել են ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների արդյունքում։
Երևան քաղաքում հայտնաբերվել է 87 հանցավոր խումբ՝ 195 անձով, որոնք կատարել են 301 հանցագործություն։