Ներսես Պողոսյանը 20 օր է հացադուլի մեջ է
Ժիրայր Սեֆիլյանի գործով կալանավոր Ներսես Պողոսյանը սեպտեմբերի 29-ից մինչ այսօր գտնվում է հացադուլի մեջ: Այդ մասին «Փաստինֆո»-ի թղթակիցը տեղեկացավ ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնից:
ՔԿՎ-ից նաև տեղեկացանք, որ Պողոսյանի առողջական վիճակը բավարար է գնահատվում, և նա գտնվում է բժիշկների հսկողության ներքո:
Ըստ մամուլում շրջանառվող տեղեկությունների՝ Ներսես Պողոսյանը իր իսկ գործով դատական գործից է բողոքում. ըստ նրա՝ վկաներ են հարցաքննվում, ովքեր գործի հետ առնչություն չունեն, բացի այդ, դատարանը մերժել է իր նկատմամբ ընտրված կալանքի որոշումը փոխելու միջնորդությունը այն դեպքում, երբ առկա են եղել «Ելք» խմբակցության 8 պատգամավորի երաշխավորագրերը: