Պատգամավորները տեղյակ չեն եղել, թե ինչ հարց են քննարկում
«Հրապարակ» թերթը գրում է.«Երկուշաբթի ՊՆ-ում ԱԺ որոշ պատգամավորների մասնակցությամբ տեղի է ունեցել Հայաստանում կառուցվելիք ռազմարդյունաբերական համալիրին վերաբերող քննարկում: Մասնակցել են նախարար Վիգեն Սարգսյանը և փոխնախարար, Ռազմարդյունաբերական պետական կոմիտեի նախագահ Դավիթ Փախչանյանը: Քննարկումը, դատելով պաշտոնական հաղորդագրությունների ժլատությունից, եղել է խիստ կոնֆիդենցիալ, մասնակիցները պարտիզանի նման լռում էին՝ ասելով, որ հրահանգ է եղել չխոսել այդ մասին: …Ընդ որում՝ պատգամավորների մեծ մասն անգամ տեղյակ էլ չէր, որ նման քննարկում է տեղի ունեցել: Մասնակցել են հիմնականում «Ելքի» ու ՀՀԿ-ի անդամները՝ Շուշան Պետրոսյան, Շիրակ Թորոսյան, Շուշան Սարդարյան, Նիկոլ Փաշինյան, Սասուն Միքայելյան, Մանե Թանդիլյան և այլք»,-գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: