Երբ մրցանակաբաշխության ակունքներում Ահարոն Ադիբեկյանն է
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Երեկ «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի ունեցավ «Համազգային վստահության» հերթական մրցանակաբաշխությունը։ Ներկա էին հյուրեր՝ շոուբիզնեսից մինչև քաղաքական դեմքեր, անգամ՝ մեկ նախարար։
Այս կազմակերպությունն ամեն տարի անվանակարգեր է սահմանում և մրցանակներ շնորհում՝ «Տարվա լավագույն ապրանքանիշ», «Տարվա համայնքապետ» և այլն։ Կարելի էր, անշուշտ, այս մրցանակաբաշխությանը լուրջ վերաբերվել, եթե դրա ակունքներում կանգնած չլիներ հայտնի «սոցիոլոգ» Ահարոն Ադիբեկյանը, ուստի երեկվա մրցանակները՝ «Միջազգային ստանդարտներին համապատասխան արտադրող ընկերություն» անվանակարգում՝ «Բարի Սամարացի», «Տարվա սուպերմարկետ»՝ «Երևան Սիթի», «Լավագույն գին առաջարկող տարվա կապի օպերատոր»՝ «Բիլայն», առնվազն ժպիտ են առաջացնում»։
Մանրամասները՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում: