Քանաքեռ-Զեյթունի նոր ղեկավարը արդեն ավելի քան մեկ միլիոն դրամ է ծախսել բյուջեից. պատրաստվում է զարդարել թաղապետարանի շենքը
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Մոտ երկուսուկես ամիս կա Ամանորին, բայց Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի աշխատակազմը թաղապետարանի շենքը զարդարելու համար գնումներ է արել: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ թաղապետարանը 1 մլն 432 հազար դրամ ծախսել է շենքի ամանորյա տոնական ձեւավորման համար:
Այս նպատակով Երևանի քաղաքապետարանը սեպտեմբերի 27-ին պայմանագիր է կնքել «Պրեստիժ Լենդ» ընկերության հետ: Ի դեպ, թաղապետարանը պահանջել է, որ տոնի շրջանակներում վարչական շենքի ճակատային մասը զարդարվի լուսարձակող ձյունիկներով և գունավոր լուսաշղթաներով: Իսկ առաջին հարկում նախատեսել են տեղադրել 2 մետրանոց եղևնի: Նաև տոնական խաղալիք ձմեռ պապ, եղեւնի տեղադրվելու են նաև վարչական շրջանի մի քանի փողոցներում: Փաստորեն Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի նորանշանակ ղեկավար Արթուր Ստեփանյանը թաղապետի իր աշխատանքը սկսել է ամանորյա տոնական ձևավորումով»:
Ավելի մանրամասն` «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում: