Վարդենիսում թեժ ընտրություններ են սպասվում. կպայքարեն Գեղարքունիքի նախկին ու ներկա մարզպետները
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Գեղարքունիքի մարզից տեղեկանում ենք, որ ՏԻՄ ընտրությունները Վարդենիսում վերածվելու են նախկին և ներկա մարզպետների մրցապայքարի։
ՀՀԿ-ից առաջադրված գործող քաղաքապետ ՀՀԿ-ական Վոլոդյա Խլոյանը նախկին մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի մարդնն է, իսկ ինքնառաջադրված ՀՀԿ-ական, մարզպետարանի աշխատակից Արամ Հարությունյանը՝ Կարեն Բոթոյանի։ Ինքնառաջադրված մյուս ՀՀԿ-ական Կարեն Մկրտչյանն ինքնաբացարկի դիմում է ներկայացրել, մեր տեղեկություններով, հօգուտ Հարությունյանի: Ինքնառաջադրվել են նաև անկուսակցականներ Պարգև Խչեյանն ու Սմբատ Սիմոնյանը»:
Մանրամասները՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում: