Կոնվերս բանկից գողությունը կատարվել է ՊՆ համարանիշներով ավտոմեքենայով. ուշագրավ մանրամասներ
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթին «Կոնվերսբանկից» կատարված կողոպուտի գործով ուշագրավ մանրամասներ են հայտնի դարձել:
Պարզվում է՝ ձերբակալվածներից Աշոտ Մանուկյանը կասկածվում է նաև Երևանի Դավիթաշեն վարչական շրջանում գտնվող ՊՆ Ն զորամասերից մեկի սպային պատկանող ավտոմեքենայի ՊՆ 01 28 Մ պետհամարանիշը գողանալու մեջ: ՊՆ պետհամարանիշը նրան հարկավոր է եղել անարգել երթևեկելու համար:
Բանն այն է, որ ճանապարհային ոստիկանները ՊՆ պետհամարանիշով մեքենաներին չեն կանգնեցնում և չեն ստուգում. այդ իրավունքը տրված է ռազմական ոստիկանությանը: Մեզ նաև հայտնի դարձավ, որ հենց այդ պատճառով էլ ՊՆ-ից արդեն որերորդ անգամն է՝ պետհամարանիշներ են գողանում, և դրանք հայտնաբերվում են հանցագործությունները բացահայտելու ընթացքում»:
Մանրամասները` «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում: