Առաջնորդը պետք է մեկ քայլ առաջ մտածի հասարակության կենցաղային, սպառողական պահանջից. Վիգեն Սարգսյան
Ցանկացած առաջնորդ առաջնորդ է, երբ ունի մարդիկ, ովքեր կիսում են նրա մոտեցումները, նպատակները, տեսլականը: Այսօր «Առաջնորդություն հանրային հատվածում» դասախոսության ժամանակ նման այս մասին հայտնել է Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:
«Ընտրությունների հաջորդ առավոտը, երբ արթնանում ես, դու առաջնորդ չես դառնում միայն այն մարդկանց համար, որոնք քեզ ձայն են տվել, քո հանրությունը դառնում են բոլորը: Մարդիկ, որոնք քեզ ձայն չեն տվել, դառնում են քո հանրության ոչ պակաս կարևոր հատված, ավելին՝ ավելի կարևոր են լինում: Հանրային ոլորտի առաջնորդը հաշվետու չէ միայն իրեն ձայն տվողների համար, հաշվետում է ամբողջ հասարակության համար»,- նշել է նա նա:
«Առաջնորդը պետք է մեկ քայլ առաջ մտածի հասարակության կենցաղային, սպառողական պահանջից: Հաջողակ առաջնորդների շատ անգամ հեղափոխական օրակարգը ծայրահեղ կերպով մերժվել է: Հանրային առաջնորդի համար կարևոր է հետադարձ կապը, հասարակությանը լսելու ունակության, քանի որ իրականացվելիք գործողությունները ինքնանպատակ չեն: Կարևորն այն է, որ այն, ինչ փորձում ես կյանքի կոչել, բխի ու ծառայի հանրային հատվածի բարեկեցությանը: Դիմացինի համար դրական ու բարի գործ անելը պետք է լինի հիմնական մոտիվացիան»,-նկատել է նախարարը: