Դավթաշենում 21 հատ բարդի հատած «Դելֆինի» տնօրենը դատապարտվել է 6 ամսվա ազատազրկման
Այս գարնանը Դավթաշենում 21 բարդի հատելու մեջ մեղադրվող Ալեքսան Սամսոնյանը դատապարտվել է 6 ամսվա պայմանական ազատազրկման: Դատարանը միաժամանակ վճռել է պատիժը պայմանական չկիրառել՝ սահմանելով փորձաշրջան: Այս մասին հայտնել է նրա պաշտպանը:
Ամբաստանյալն ընդունել է իրեն առաջադրված մեղադրանքը և նախորդ նիստում միջնորդել է դատաքննությունն անցկացնել արագացված կարգով:
«Հարգելի դատարան, ես ցանկացել եմ ընդամենը ծառերն էտել, որ փրկվեն»,- ասել էր ամբաստանյալը: