Կարեն Կարապետյանի օգնականն ազատվել է պաշտոնից. ինչո՞ւ սանիկը լքեց կնքահորը
Վարչապետ Կարեն Կարապետյանը որոշում է կայացրել, որով նա աշխատանքից ազատել է իր օգնական Նարեկ Ադունցին:
Հրամանում ասվում է, որ Ադունցին ազատել է իր դիմումին համաձայն:
Հիշեցնենք` Նարեկ Ադոնցը Իսպանիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ավետ Ադոնցի որդին և Ազգային անվտանգության նախկին նախարար Կառլոս Պետրոսյանի փեսան է:
Նա նաև Կարեն Կարապետյանի օգնականն է եղել, երբ վերջինս Երևանի քաղաքապետն էր:
Նարեկ Ադոնցը Կարեն Կարապետյանի սանիկն է: