Հայտնի են կանանց համար աշխարհի ամենավտանգավոր քաղաքները
Thomson Reuters Foundation բարեգործական կազմակերպությունը հետախուզություն է անցկացրել և որոշել‚ թե որ համաշխարհային մեգապոլիսներն են կանանց համար ամենավտանգավորը: Այս մասին գրում է Korrespondent.net-ը:
Այսպես‚ կանանց համար Կահիրեն համարվել է ամենավտանգավոր մեգապոլիսը: Երկրորդ տեղը կիսել են պակիստանական Կարաչի քաղաքը և Կոնգոյի մայրաքաղաք Կինշասան:
3-րդ տեղն է գրավել հնդկական Դելին‚ 4-րդ տեղում է հայտնվել Պերուի մայրաքաղաք Լիման:
Ամենա անվտանգ քաղաքներն են Փարիզը‚ Տոկիոն և Լոնդոնը: