Պայթյունից մահացել է օֆշորային սկանդալում Լեյլա Ալիևայի և Մալթայի վարչապետի ներգրավվածության մասին գրող լրագրողը (տեսանյութ)
Մալթայում մեքենայի պայթյունի արդյունքում մահացել է Դաֆնա Կարուանա Գալիցիա լրագրողուհին‚ ով հայտնի է իր կորուպցիայի հետախուզություններով Panama Papers ծրագրի շրջանակներում: Այս մասին հայտնում է korrespondent.net-ը՝ հղում կատարելով տեղական ոստիկանությանը:
Նաև նշվում է‚ որ 15 օր առաջ Կարուանա Գալիցիան ոստիկանություն է դիմել՝ իրեն սպանելու սպառնալիքով:
Panama Papers-ի շուրջ սկանդալը սկսվել է այն բանից հետո‚ որ 2016թ.-ի ապրիլին գերմանական Sueddeutsche Zeitung ընկերությունը փաստաթղթեր է հրապարակել պանամական Mossack Fonseca իրավաբանական ֆիրմայի մասին‚ որոնցում ցուցադրված էր աշխարհում հարկերից խուսափելու օֆշորային եղանակների օգտագործման մասին: Փաստաթղթերում հրապարակված են տվյալներ մի շարք համաշխարհային գործիչների կողմից հարկերից խուսափելու‚ փողերի լվացման և այլ ապօրինի գործունեության մեջ:
Վերոնշյալ ցուցակում են Ադրբեջանի‚ Ուկրաինայի նախագահները‚ Սաուդյան Արաբիայի‚ Մարոկկոյի թագավորները‚ Մեծ Բրիտանիայի վարչապետը և այլոք: Պանամայի պետական դատախազությունը այս փաստաթղթերի հիմքով քրեական հետախուզություն է սկսել:
Նա գրել է նաև օֆշորային սկանդալում Ադրբեջանի նախագահի դստեր՝ Լեյլա Ալիևայի դերի մասին, որի մեջ ներգրաված է եղել Մալթայի վարչապետ Ջոզեֆ Մուսկաթը: