Երևանի Կորեայի ձորում քաղաքացի է կորել. նախիրը տարել է արոտավայր ու չի վերադարձել
Հոկտեմբերի 16-ին, ժամը 22:35-ին ահազանգ է ստացվել, որ հոկտեմբերի 16-ին ժամը 07:00-ին՝ 30-ամյա Ս.Պ.-ն նախիրը տարել է Զովունի գյուղին հարակից արոտավայր եւ չի վերադարձել, նրա մասին որեւէ տեղեկություն չկա. որոնողական աշխատանքներին աջակցելու համար անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել հրշեջ փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:
Փրկարարները Կորեայի ձորում, Զովունի գյուղի մոտակայքում եւ Քանաքեռավան գյուղի մոտակա ձորում իրականացրել են որոնողափրկարարական աշխատանքներ, սակայն ապարդյուն:
Որոնողական աշխատանքները դադարեցվել են՝ վատ տեսանելության պատճառով: