«Ելքը» որոշել է կարգի հրավիրել Արտաշես Գեղամյանին
«Հրապարակ» օրաթերթը գրում է. ««Ելք» դաշինքը որոշել է իրականություն դարձնել Նիկոլ Փաշինյանի խոստումը՝ կարգի հրավիրել Արտաշես Գեղամյանին։ Հոկտեմբերի 18-ին ԱԺ պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի օրակարգում ներառված է ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Արտաշես Գեղամյանի և «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի միջև տեղի ունեցած միջադեպի մանրամասները պարզելու համար էթիկայի հանձնաժողով ստեղծելու մասին հարցը:
Հարցով հիմնական զեկուցողը «Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանն է: Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Արտաշես Գեղամյանի հետ հայտնի միջադեպը ոչ թե հարձակվող-տուժող հարաբերության վկայություն է, այլ հարձակվող-կարգի հրավիրող հարաբերության»:
Մանրամասները՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում: