Լեհաստանին «աչքալուսանք» են տանելու
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Մեր տեղեկություններով` այս օրերին Սանկտ Պետերբուրգում գտնվող ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի ղեկավարած ԱԺ պատվիրակությունը` Արմեն Ռուստամյան, Արմեն Աշոտյան, Վահրամ Բաղդասարյան, Էդմոն Մարուքյան կազմով, հոկտեմբերի 18-ին եռօրյա այցով մեկնելու է Լեհաստան: Արա Բաբլոյանի այցերը գեոքաղաքական ուշագրավ հետագիծ ունեն` արեւմտյան «ուկլոնով» որևէ երկիր այցից առաջ նա անպայման «հարգանքի տուրք» է մատուցում Հայաստանի ռազմավարական գործընկերոջը:
ԵՄ համաձայնագրի ստորագրումից օրեր առաջ խորհրդարանի սփիքերի հայտնությունը Լեհաստանում հենց այնպես չէ։ «Գնում է հետսովետական երկրների հեղափոխական կուրատոր Լեհաստանին վստահեցնելու, որ ԵՄ-ի հետ համաձայնագիրն անպայման ստորագրվելու է Հայաստանի կողմից»,- ասաց մեր զրուցակից վերլուծաբանը: Հիշեցնենք, որ Լեհաստանին վերագրում են բոլոր կարգի գունավոր հեղափոխությունների կուրատորի դերը»:
Մանրամասները՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում: