«Wi-Fi» կապի օգտատերերը վտանգված են ողջ աշխարհում
«Wi-Fi» ցանցը կարող է անվտանգ չլինել օգտատերերի համար ողջ աշխարհում «WPA2» անվտանգության պրոտոկոլը կոտրելու պատճառով: Այս մասին գրում է « РИА Новости» լրատվական գործակալությունը:
««WPA2»-ը կոտրելն իսկապես տեղի է ունեցել, ինչը կարող է պոտենցիալ վտանգ ներկայացնել ամբողջ աշխարհում «Wi-Fi»-ի օգտատերերի համար»,- նշել է «Կասպերսկիի լաբորատորիա» ընկերության փորձագետ Վլադիմիր Կուսկովը:
Այս հարձակման դեպքում, նրա խոսքով, ցանցահենները կարող են միանալ «Wi-Fi» կապին և գրավել տրաֆիկը, այսինքն կարող են տեսնել, թե ինչ են անում բաժանորդները ցանցում: Նաև նրանք կարող են վնասատու ծրագիրը կցել լեգիտին կայքերին: