Հասանովի քարոզչախումբը ցեխ է շպրտում Ալիևի վրա
Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը երկրի բանակի քարոզչության համար կայք է բացել, որը սակայն փորձում է վերականգնել անձամբ Հասանովի վարկանիշը:
Մի կողմ թողնենք այն հանգամանքը, որ կայքում տեղ գտած նյութերը ամբողջությամբ աղբ են և նույնիսկ ադրբեջանցիները դրանք առանց ծիծաղի կարդալ չեն կարողանա, սակայն այդ ամենից մեկը կարելի է առանձնացնել: Թե Հայաստանում, թե Ադրբեջանում ժողովրդի մեծամասնությունը ծաղրի առարկա է դարձրել Զաքիր Հասանովի՝ Ադրբեջանի դրոշից հեռու կանգնելու փաստը: Ծաղրանքը քանի որ արդեն շատ էր տարածվել Հասանովի քարոզչախումբը փորձեց փրկել դրությունը:
Պետության դրոշը թողած և մի անկյունում գլուխը կախ կանգնած Հասանովին փորձում էին ներկայացնել, որպես անկրկնելի հայրենասեր ու զինվորական վրեժով լցված գեներալ: Դրոշից հեռու կանգնելու փաստը ներկայացնում էին իբր Հասանովի զինվորական պատիվը իրեն թույլ չի տա կանգնել Հայաստանի ներկայացուցչի կողքին, քանի որ հայերը «օկուպանտ» են, «ահաբեկիչ» են, Խոջալուի «ցեղասպանություն» են կատարել:
Նյութի մեջ բառացի գրված է, որ Զաքիր Հասանովը, որպես իրական հայրենասեր զինվորական, չի կարող մոտ կանգնել Սերժ Սարգսյանի ներկայացուցչին:
Փաստորեն , եթե հետևենք Զաքիր Հասանովի մտքերին , ստացվում է, որ այս լուսանկարի մեջ պատկերված Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ազգի դավաճան է, քանի որ հերիք չի նստել է մեկ սեղանի շուրջ Սերժ Սարգսյանի հետ, հերիք չի այդ սեղանի շուրջ նա միայն Սերժ Սարգսյանի հետ է, մի հատ էլ ատամները մինչև ականջները բացած ծիծաղում է:
Փաստորեն սեփական վարկանիշը բարձրացնելու համար Ադրբեջանի պաշտպանության նախարարը պատրաստ է անցնել նույնիսկ իր գերագույն գլխավոր հրամանատարի վրայով ու նրա քայլը որակել որպես դավաճանություն:
Աշոտ Ասատրյան. Ֆեյսբուք