Մայրը պնդում է, որ իր 8-ամյա տղայի նկատմամբ համագյուղացի 17–ամյա տղան սեքսուալ բնույթի գործողություններ է կատարել. Shamshyan.com
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ Ոստիկանության Մասիսի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում հոկտեմբերի 14-ին Արարատի մարզի գյուղերից մեկի բնակչուհի, 38-ամյա Մարինե Մ.-ի դիմումի փաստով:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս Ոստիկանությունում հայտնել է, որ օրեր առաջ Մարմարաշեն գյուղի հողատարածքներից մեկում իր համագյուղացի, 17-ամյա Գ. Ղ.-ն իր տղայի՝ 8-ամյա Ս. Մ.-ի նկատմամբ կատարել է սեքսուալ բնույթի բռնի գործողություններ: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Գ. Ղ.-ն սովորում է հանրապետությունում գործող քոլեջներից մեկի 3-րդ կուրսում:
Մանրամասները՝ այստեղ: