Գողական օրենքով «աբշյագը», եթե փողի կարիք ունենա, պիտի կալոնկեքից սկսեք մուծվել բյուջե
Վարչապետը րոպեներ առաջ հրապարակել է իր գործունեության մեկ տարին ամփոփող նկարների հավաքածու: Սաղ թիվ է ու սաղ աճում է, իսկ որտեղ պետք է նվազի, նվազում է:
Ես ձեզ չծանրաբեռնեմ ավելորդ ինֆոյով, զուտ իմացեք, որ ներդրում բերողի ներդրում բերելու արդյունքում, տարվա սկզբից բանկերը նվազեցրել են բիզնես վարկավորումը, բիզնեսների ժամկետանց վարկերը աճել են 45%-ով իսկ օրինակ աշխատակիցների աշխատավարձի գծով պարտքերը աճել են 38%-ով! Թվերը զգո՞ւմ եք: Չորս ու կես չի է, քառասուն հինգ է:
Հ.Գ. Ես ճի՞շտ եմ հասկանում, եթե պետ բյուջեից ձեր անձնական բիզնեսին հարկային արտոնություն եք տալիս, ուրեմն բյուջեն էլ է ձեր աբշյագը, չէ՞: Ուրեմն գողական օրենքով աբշյագը, եթե փողի կարիք ունենա, պիտի, ասենք, կալոնկեքից սկսեք մուծվել բյուջե... էհ... աբշյագ, չէ՞, թե ինչ որ բան սխալ եմ հասկանում:
Արթուր Դանիելյան. Ֆեյսբուք