Ադրբեջանում չկա օրենք․17 օր է Բաքվում բանտարկված Մարատ Գալուստյանի քույրը եղբոր հետ չի կարողանում խոսել. Tert.am
Բաքվում բանտարկված Մարատ Ուելդանով-Գալուստյանի քրոջ՝ Մարիանա Միրզոյանի խոսքով՝ եղբոր հետ վերջին անգամ խոսել է 17 օր առաջ՝ սեպտեմբերի 29-ին: Նա Tert.am-ի հետ զրույցում նկատեց, որ, ըստ օրենքի, ցանկացած բանտարկված շաբաթական 2 անգամ 15 րոպեով հարազատների հետ հեռախոսազրույցի և տեսակցության իրավունք ունի:
Նա հիշեցրեց, որ եղբոր՝ գաղութ տեղափոխման մասին ինքը սեպտեմբերին է իմացել, երբ նրա հետ խոսելու հերթական օրը զանգել է մեկուսարան: «Երբ ես զանգեցի գաղութ ( իսկ այնտեղ զանգելը շատ բարդ է՝ կա՛մ հեռախոսը միշտ զբաղված է, կա՛մ պարզապես չեն վերցնում այն- Մ․ Մ․), և խնդրեցի, որ եղբորս հրավիրեն հեռախոսի մոտ, և ասացի, որ չխախտեն նրա իրավունքը, գաղութի աշխատակիցն ասաց ինձ, որ իրենց մոտ շատ բանտարկյալներ կան, և բոլորին պետք է զանգել տուն: Բացի դրանից՝ ասացին, որ չանհանգստանամ Մարատի համար, քանի որ նրա մոտ ամեն ինչ լավ է, և ինքն անձամբ մի քանի օր հետո կզանգի ինձ»,- ասաց նա:
Մարիանա Միրզոյանը նշեց, որ ինքը չի կարող չանհանգստանալ եղբոր համար, քանի որ նրա կյանքին վտանգ է սպառնում: «Ինչպես չանհանգստանամ եղբորս համար․ ի վերջո, նա առողջարանում չէ, այլ գաղութում: Իսկ Մարատն ինձ չի զանգում այդպես էլ,- ասաց նա՝ անհանգստանալով,- որքա՞ն կարելի է խախտել մարդու, այն էլ անմեղ մարդու իրավունքները, որին արդեն մեկ տարի 4 ամիս է բանտարկված են պահում»:
Մանրամասները՝ այստեղ: