Քննադատված հայտնի նախագիծը վաղը ԱԺ կբերեն
Երեքշաբթի՝ հոկտեմբերի 17-ին, Ազգային ժողովում տեղի կունենան խորհրդարանական լսումներ՝ «Ընտանեկան բռնության կանխարգելման և ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրենքի նախագծի նախնական տարբերակը քննարկելու համար:
Հիշեցնենք, որ օրենսդրական նախաձեռնությամբ առաջարկվում է ստեղծել ընտանեկան բռնության կանխարգելման խորհուրդ, որը լինելու է ՀՀ վարչապետին կից խորհրդատվական մարմին և ունենալու է կոնկրետ գործառույթներ. նախապատրաստել ընտանեկան բռնության կանխարգելման բնագավառում պետական ռազմավարության նախագիծը, դրա իրականացմանն ուղղված ծրագրերը, քննարկել ընտանեկան բռնության կանխարգելմանն առնչվող առանձին հարցեր, հրատապ խնդիրներ և մշակել համապատասխան առաջարկություններ։