Կոկա-կոլա Երևանյան կիսամարաթոն (լուսանկարներ)
Այսօր‚ Հոկտեմբերի 16-ին տեղի ունեցավ «Կոկա-կոլա Երևան կիսամարաթոն 2017-ը», որին այս տարի մասնակցում էր մոտ 2000 պրոֆեսիոնալ և սիրողական վազորդ՝ 33 երկրից:
Նախագիծը մեծ ոգևորություն առաջացրեց մասնակիցների, երկրպագուների և հայ հասարակության շրջանում: Մինչ մասնակիցները հաղթահարում էին իրենց ընտրած վազքուղիները՝ 5 կմ, 10 կմ կամ 21 կմ՝ ֆիզիկապես ամենակոփվածների համար, նրանց աջակիցները մարզվում էին բաց երկնքի տակ, ինչպես նաև վայելում երաժշտական և ժամանցային ծրագրերը, որոնք ապահովել էին մարաթոնի կազմակերպիչները:
1 կմ վազքուղու ամենաարագ վազորդներն էին
1-ին տեղ՝ Խարազիշվիլի Դավիթ և Կարմանենկո Կատերինա
2-րդ տեղ՝ Դոունս Ֆաբե և Սարա Ֆաունթեյն
3րդ տեղ՝ Զիլբերշտեյն Ջիգլա և Շագիևա Ալսու
10 կմ վազքուղում լավագույններն էին
1-ին տեղ՝ Մկրտչյան Երվանդ և Սպիցինա Մարիա
2-րդ տեղ՝ Բաիկեև Թեյմուրազ և Հարությունյան Լիլիթ
3-րդ տեղ՝ Մաշումյան Մհեր և Բարսեգյան Աստրիդ Մաի
5 կմ վազքուղում մրցանակներ ստացան
1-ին տեղ՝ Միրզոյան Հայկ և Կուդրյավցևա Ալեքսանդրա
2-րդ տեղ՝ Ալեքսանյան Ռոման և Ալավերդյան Էլլադա
3-րդ տեղ՝ Հարությունյան Հարություն և Նազարովա Անաստասիա