Սերժ Սարգսյանը Ժնևում հանդիպում է ունեցել Արամ Ա Կաթողիկոսի հետ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ժնևի «Կուանտրան» միջազգային օդակայանում կարճատև հանդիպում է ունեցել Ն.Ս.Օ.Տ.Տ. Մեծի Տանն Կիլիկիոյ Արամ Ա. Կաթողիկոսի հետ, ով քիչ առաջ էր ժամանել Ժնև` այստեղից Բրյուսել մեկնելու նպատակով:
Այս մասին հայտնում է ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության պետ Մերի Հարությունյանը իր Facebook-ի էջում :
Հիշեցնենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախաձեռնությամբ այսօր Շվեյցարիայի Համադաշնությունում՝ Ժնևում, հանդիպում կկայանա Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև։