Երևանի տոնի ժամանակ երիտասարդ է դանակահարվել
Մայրաքաղաքում հոկտեմբերի 14-ին՝ Էրեբունի-Երևան տոնակատարությունան ժամանակ անհայտ անձի կողմից18-ամյա երիտասարդ է դանակահարվել:
Ոստիկանության լրատվական ծառայությունից տեղեկացնում են, որ «Աստղիկ» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ իրենց մոտ է տեղափոխվել 1999թ.-ին ծնված մի երիտասարդ: Տեղեկության մեջ նշվում է, որ երիտասարդը ժամը 21:30-ին Երևանի կենտրոնում մեջքի շրջանում անհայտ անձի կողմից վնասվածք է ստացել: