«Spice girls»-ի երգչուհին հայկական զարդեր է կրում (լուսանկարներ)
Սիրուշոն ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել, որ աշխարհահռչակ «Spice girls» խմբի անդամներից Մել Բին կրում է իր «Պռեգոմեշ» զարդերի հավաքածուի նոր` «Զանգեզուր» ականջօղերը:
««Spice girls» խմբից Մել Բին կրում է «Պռեգոմեշ» ականջօղերը և շնորհավորում է Երևանին: Սա երեկ տեղի ունեցած ամենազիլ իրադարձություններից մեկն է: Երբևէ կպատկերացնեի ՞ք Spice Girl, ով կկրի հայկական ավանդական զարդ: Մել Բի, դու հիանալի ես»,- մասնավորապես գրել է Սիրուշոն:
Մել Բին իր Instagram-ի էջում տեղադրել է հետևվյալ լուսանկարը` շնորհավորելով Երևանի տոնը և շնորհակալություն հայտնելով Սիրուշոյին տվյալ զարդի համար: Նա նշել է, որ չի համբերում, թե երբ է այցելելու Երևան:
Շնորհիվ Մել Բիի անձնական վարսահարդար հայազգի Կարեն Մադաթյանի‚ երգչուհին հատուկ վերաբերմունք է ցուցաբերում հայերի և հայկական մշակույթի հանդեպ: