Վարշավայում հայ է սպանվել
Երեկ‚ հոկտեմբերի 15-ին Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում հայ է սպանվել։
Վարշավայի արևելքում մեքենա նստելու ժամանակ հայ տղամարդուն մահացու վիրավորել էին։ Այս մասին գրել է Associated Press-ը:
Դատախազության մամլո քարտուղար Միխայիլ Սադուսը հայտնել է, որ գլխից վիրավորված մարդն իրենց ծանոթ է։ Ձեռքից վիրավորվել է նաև մեքենայի վարորդը:
Ոստիկանությունը ներկա դրությամբ հետախուզում է մարդասպանին և հարցաքննում է վկաներին։ Մարդասպանին սպառնում է ցմահ ազատազրկում։