Հնդկաստանի հարավում շինություն է փլուզվել‚ կան 6 զոհեր (լուսանկարներ‚ տեսանյութ)
Հնդկական Բանգալոր քաղաքում բնակելի շինության փլուզումից առնվազն 6 մարդ է զոհվել: Այս մասին գրում է РИА Новости կայքը:
Դեպքը տեղի է ունեցել այսօր‚ տեղական ժամով առավոտյան 06.30-ին՝ Կարնատակ նահանգի մայրաքաղաք Բանգալորի Ինժիպուրա թաղամասում:
Ի սկզբանե հնդկանան ԶԼՄ-ները հայտնում են‚ որ 3 հարկանի շենքը փլուզվել է գազի բալոնի պայթյունի հետևանքով:
Դեպքի վայրում շարունակվում են որոնողական-փրկարարական գործողությունները‚ քանի որ փլատակների տակ կարող են դեռ մարդիկ գտնվել:
A G+1 building collapsed allegedly due 2 cylinder blast in Bengaluru's Ejipura. 4 dead 2 including an 8-moth still trapped #NDRF on its toes pic.twitter.com/tBkW1Y5Vll
— Mujahid Deputy (@mujahiddeputy) 16 октября 2017 г.