Մոսկվայի կենտրոնում 44-ամյա հայի են սպանել
Մոսկվայի կենտրոնում 44-ամյա հայ է սպանվել: Իրավապահ մարմինների տեղեկությունների համաձայն՝ Նովոսլոբոդսկի փողոցում տղամարդը դուրս է եկել իր մեքենայից և մարդասպանը նրա ուղղությամբ փամփուշտ է արձակել: Այս մասին գրում է «Lenta.ru»-ն:
Ինչպես հայտնում է աղբյուրը՝ դեպքը տեղի է ունեցել 08:30-ին:
«Սպանությունը, հավանաբար, պատվիրված է եղել»,- նշել է իրավապահ մարմինների ներկայացուցիչը:
Դեպքի փաստով քրեական գործ է հարուցվել: Դեպքի վայրում քննիչներ և քրեագետներ են աշխատում: