Եգիպտոսը 2 հրթիռ է արձակել Իսրայելի ուղղությամբ
Եգիպտոսի սահմանամերձ շրջաններից՝ Սինայի թերակղզուց, երկու հրթիռ է արձակվել, որոնք ընկել են Իսրայելի տարածքում: Այս մասին հաղորդել է իսրայելական բանակի մամուլի ծառայությունը թվիթթերյան իր էջում: Այս մասին գրում է Gazeta.ru-ն:
«Որոշ ժամանակ առաջ երկու հրթիռներ են արձակվել Սինայի թերակղզուց Էշկոլ տարածաշրջանային խորհրդի տարածքի ուղղությամբ»,- նշվում է հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ, ինչպես հաղորդվում է, այդ շրջանում ակտիվացվել էր օդային տագնապի ազդանշանը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ղազայի շրջանից հրթիռ է արձակվել Իսրայելի ուղղությամբ: