Եղեգնաձոր-Արենի ճանապարհին այրվել են ավտոմեքենայի սրահն ու բեռնախցիկը
Հոկտեմբերի 15-ին, ժամը 19:47-ին տեղեկություն է ստացվել, որ Եղեգնաձոր-Արենի ավտոճանապարհին ավտոմեքենա է այրվում:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և Մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Երևան-Մեղրի հատվածի 111-րդ կմ-ին այրվում է «ՎԱԶ-2121» մակնիշի 18 SՏ 715 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ Հ. Ս.):
Հրդեհը մեկուսացվել է ժամը 20:03-ին, մարվել` 20:12-ին: Այրվել են ավտոմեքենայի սրահն ու բեռնախցիկը: