Լցրե՛ք. Պուտինը միացել է ֆրանսիացի ուսանողի կենացին
Երիտասարդության և ուսանողների համաշխարհային փառատոնի մասնակիցների հետ հանդիպման ժամանակ Պուտինը ֆրանսիացի ուսանողի հետ քննարկել է միջազգային հաթակում տիրող իրավիճակը: Այս մասին գրում է «РЕН ТВ»-ն:
Ուսանող Նիկոլյա Շարասի խոսքով՝ նա ցանկանում է իր կյանքը նվիրել ռուս-ֆրանսիական հարաբերությունների հարթեցմանը:
«Ես գիտեմ, որ Եվրոպայում քարոզ է ընթանում: Շատ տեսաբաններ խոսում են, որ պետք է ցանկացած գնով ճակատ-ճակատի հանել Ռուսաստանն ու Եվրոպան, որովհետև Ռուսաստանը կդառա չափազանց ուժեղ և մեծ վտանգ կներկայացնի ամերիկացիների համար: Այնպես որ այսօր ես ցանկանում եմ խմել Ռուսաստանի կենացը, նրա մեծ ապագայի»,- նշել է նա:
«Լցրե՛ք»,- ուսանողին աջակցել է Պուտինը՝ բաժակից թեյ խմելով: