Մշակույթի պետական քոլեջի 18-ամյա ուսանողը մեջքի շրջանի կտրած-ծակած վերքեր ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց. Shamshyan.com
Shamsyan.com-ը գրում է, որ այսօր՝ հոկտեմբերի 15-ին,արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 00:10-ի սահմաններում, «Աստղիկ» բժշկական կենտրոն է տեղափոխվել երիտասարդ տղա՝ մեջքի շրջանի կտրած-ծակած վերքեր ախտորոշմամբ: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նրան հիվանդանոց է տեղափոխել Երևանի 1-03 շտապօգնության թիվ 74 հերթապահ խումբը՝ Սեբաստիա փողոցի թիվ 131 հասցեի մոտից:
Վիրավորը Արարատի մարզի Հայանիստ գյուղի բնակիչ, 18-ամյա Արման Ավետիսյանն է: Բժիշկները ոստիկանններին հայտնել են, որ նա կատարվածի մասին չի կարող բացատրություն տալ, քանի որ գտնվում է վիրակապարանում: Ա. Ավետիսյանը սովորում է մշակույթի պետական քոլեջի 1-ին կուրսում:
Մանրամասները՝ այստեղ: