Հանցա՞նք է, որ մեր դպրոցի մի վահանակը հայերեն լինի, մյուս ռուսերեն. թիվ 71 դպրոցի տնօրեն. Aravot.am
Aravot.am-ը Նելսոն Ստեփանյանի անվան թիվ 71 հիմնական դպրոցի տնօրեն Գայանե Դեմիրյանից հետաքրքրվեց՝ արդյոք ռուսերենով վահանակը և ռուսաց լեզվի այբուբենն իրենց դպրոցի պատին են հայտնվել վերջին շրջանի իրողությունների համատեքստում, երբ Հայաստանում փորձում են շեշտադրել ռուսաց լեզվի դերակատարությունը և դասավանդման հայեցակարգը:
« Եթե գնաք դպրոց, կտեսնեք, որ շինարարական աշխատանքները դեռ շարունակվում են և մի 10-15 օրից ամեն ինչ կավարտվի: Ինչ վերաբերում է ձախ և աջ մասերին, այնտեղ փոսային հատվածներ կան, որտեղ հայերեն և ռուսերեն այբուբեն է գրված: Այսինքն, որ Երևան քաղաքի բոլոր դպրոցներում հայերեն և անգլերեն է գրվում, քաղաքի հյուրանոցների և խանութների վրա հայերեն-անգլերեն է գրվում, հանցա՞նք է, որ մեր դպրոցի մի վահանակը հայերեն լինի, մյուս ռուսերեն…Հիմա մարդիկ տեսել են հայերեն վահանակը հանված է ու քար են շարում էդտեղ, դրա համար էլ այս պահին միայն ռուսերենն է երևում, ու այդտեղ հատուկ միտում չկա… »,-պարզաբանեց տնօրենը:
Մանրամասները՝ այստեղ: