Եթե դուք չհսկեք Մխիթարյանին, նա միայնակ հեշտությամբ կհասնի ձեր դարպասի մոտ. Յուրգեն Կլոպ
Անգլիական «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը մեկնաբանել է Պրեմիեր լիգայի 8-րդ տուրի՝ «Մանչեսթեր Յունայթեդի» (0:0) հետ կայացած հանդիպումը: Այս մասին գրել է «Լիվերպուլ»-ի պաշտոնական կայքը:
«Կարող եք գրել այն, ինչ ուզում եք, սակայն իմ թիմի ելույթները ստիպում են ինձ մնալ լավատես: Տղաները լավ պաշտպանվեցին աշխարհի լավագույն հակագրոհող թիմի դեմ: Եթե դուք չհսկեք Մխիթարյանին, նա միայնակ հեշտությամբ կհասնի ձեր դարպասի մոտ:
Կարո՞ղ էինք արդյոք հասնել լավագույն արդյունքի. այո: Չեմ կարող ասել, թե այս խաղում կկարողանայինք ավելի լավ խաղալ: Պարզապես չեմ կարող խնդրել տղաներին ցուցադրել ֆուտբոլ «Բարսելոնայի» ոճով: Մենք չենք կարող «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ խաղում 20 հնարավորություն ստեղծել: Նույնիսկ «Բարսելոնան» ի վիճակի չէ»,- նշել է Կլոպը: