Դարպասապահը խաղի ժամանակ վնասվածք է ստացել և մահացել (տեսանյութ)
Ինդոնեզական «Պերսելա» թիմի դարպասապահ Չոյրուլ Հուդան մահացել է վնասվածքից հետո, որը ստացել է «Սեմեն Պադանգ» թիմի հետ խաղում: Նա մահացել է շտապ օգնության մեքենայում՝ հիվանդանոցի ճանապարհին: Խաղի ընթացքում նա բախվել էր ֆուտբոլիստներից մեկի հետ:
Գլխի և պարանոցի ստացած վնասվածքներն անհամատեղելի են եղել կյանքի հետ, և դարպասապահը մահացել է: