«iPhone X»-ը ստեղծվել է դեռևս 5 տարի առաջ՝ «iPhone 5»-ի ժամանակ
«Խնձորային» ընկերության գլխավոր դիզայներ Ջոնաթան Այվը պատմել է, որ «Apple»-ը մշակել էր «iPhone X»-ը դեռևս 5 տարի առաջ, երբ խանութներում նոր էր հայտնվել «iPhone 5»-ը: Այս մասին գրում է Actualnews.org-ը:
Ընկերությունն արդեն վաղուց էր նախատեսել 10-րդ սմարթֆոնի թողարկումը «iPhone»-ի 10-ամյակի կապակցությամբ:
Ջոնաթան Այվը հաղորդել է, որ ընկերության ծրագրավորողները մեծ քանակությամբ նախատիպեր էին ստեղծել բջջային հեռախոսների՝ դեմքի սկանավորման տեխնոլոգիայով, սակայն այդ մոդելները դուր չէին եկել ընկերությանը: Արդյուքում ընկերության աշխատակիցները կարողացան ստեղծել առանց շրջանակի 5.8-դյույմանոց «X» գաջեթը: Հեռախոսի վաճառքը կմեկնարկի նոյեմբերի 3-ին: