Վահան Մարտիրոսյանը ՏՏ ոլորտում առաջընթացներ է արձանագրել
Կապի, տրանսպորտի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը հայտնել է, որ այս տարվա ութ ամիսների ընթացքում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում գրանցվել է մոտ 35 տոկոսի աճ, իսկ մինչև տարեվերջ ակնկալում են ավելի բարձր աճ:
Ոլորտի հիմնական խնդիրը նախարարը համարում է, որ կադրերի պակասն է, ինչի ուղղությամբ աշխատում են համալսարանների հետ: «Արդյունքը կարող ենք համարել այն, որ տարբեր մեծ ընկերություններ` հիմնականում պոլիտեխնիկական իսնտիտուտի բազայի վրա, ստեղծում են ամբիոններ, իրենք իրենց մասնագետներով դասընթացներ են կազմակերպում»,-ասաց նա: