Նաիրիտում հայտնաբերել են անհայտ կորածի դին
Shamshyan.com-ը հայտնում է.
Երեկ՝ հոկտեմբերի 14-ին, ահազանգ է ստացվել 1-03 շտապօգնության կայանից, որ Շենգավիթ վարչական շրջանի Արտաշատի խճուղի 5/1 հասցեում «Նաիրիտ 2» գործարանի տարածքում տղամարդու դի կա:
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Երևան քաղաքի Շարուրի փողոցի բնակիչ, 86-ամյա Սերյոժա Սիմոնյանն էր: Դատաբժշյկի նախնական եզրակացության համաձայն՝ Արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Տեղում քննչական աշխատանքները ղեկավարող Շենգավիթի քննչական բաժնի քննիչ Դավթյանի որոշմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Մահացած Ս. Սիմոնյանը այս տարվա հոկտեմբերի 7-ից որպես անհայտ կորած որոնվում էր Ոստիկանության Շենքավիթի բաժի կողմից:
Մանրամասներն՝ այստեղ: