Հնարավոր է կոտրվեն ծառեր և վնասվեն տանիքներ. Գագիկ Սուրենյան
Վաղը Հայաստանի որոշ տարածքներում փոթորիկ է լինելու: Այս մասին իր ֆեյսբուքի էջում անդրադարձել է ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը:
«Հոկտեմբերի 16-ին առանձին շրջաններում՝ հատկապես Լոռիում, Տավուշում և Գեղարքունիքում սպասվում է քամու ուժգնացում՝ 25-30մ/վ արագությամբ, հնարավոր է կոտրվեն ծառեր և վնասվեն տանիքներ, ուստի ազգաբնակչությանը խորհուրդ ենք տալիս ցուցաբերել հնարավորինս զգոնություն:» - մասնավորապես գրել է նա: