Առաջին ձյունը Մոսկվայում
Այսօր Մոսկվայի մարզում արձանագրվել են տեղումներ՝ ձյան տեսքոբ: Այս մասին գրում է РИА Новости-ն՝ հղում կատարելով մայրաքաղաքի օդերևութաբանական բյուրոին:
Սառը օդային հոսանքները մտնում են տարածաշրջան. 1.5 կմ մակարդակի վրա օդի ջերմաստիճանը պահպանվում է -2-ից -3 աստիճանի վրա, որն էլ պայմանավորում է փաթիլների առաջացումը:
«Այսօր Մոսկվայի մարզի որոշ հատվածներում անձրևախառը թաց ձյուն է տեղացել. այդպես էլ եղել է», - հաղորդել է աղբյուրը: