Երևանի բնակիչը հարվածել է փաստաբանի. կատարվում է հետաքննություն
Երևանում նախօրեին փաստաբան է ծեծի ենթարկվել:
Ըստ Shamshyan.com-ի՝ երեկ ուշ երեկոյան «քթի շրջանի քերծվածք» ախտորոշմամբ «Աստղիկ» բժշկական կենտրոն է տեղափոխվել Երևանի բնակիչ, փաստաբան Կարապետ Գալստյանը: Ըստ տեղեկությունների՝ նույն օրը, ժամը 22:00-ի սահմաններում Գալստյանի հետ վիճաբանության մեջ է մտել նույն փողոցի բնակիչ, 28-ամյա Արմեն Հովհաննիսյանը և հարվածել նրան:
Կարապետ Գալստյանը հրաժարվել է կատարվածի մասին հաղորդում ներկայացնել:
Կատարվում է հետաքննություն: