Տպավորիչ հարսանեկան լուսանկար ստանալու ցանկությունը՝ ողբերգության պատճառ. մանրամասներ՝ ՌԴ-ում հայ վարորդի կյանքը խլած ավտովթարից (տեսանյութ)
Ինչպես արդեն հայտնել ենք, այսօր խոշոր և ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Ռուսաստանի Դաշնությունում: Հարսանեկան ավտոշարասյունը վթարի է ենթարկվել: Ավտովթարը տեղի է ունեցել «Կրիմսկ-Ջիգինկա» ամտոմայրուղու երրորդ կիլոմետրի վրա:
Հայ վարորդը, ով մեկնելիս է եղել հարսանյաց արարողության, մահացել է:
Ինչպես հաղորդել է Հինգերորդ ալիքը, ևս վեց մարդ, այդ թվում՝ մեկ տարեկան երեխա, հոսպիտալացվել է: Այս մասին գրում է Lenta.ru-ն:
Նախնական տեղեկություններով՝ «Պրիորա»-ի վարորդը հանդիպակաց գոտի է դուրս եկել լուսանկարչի խնդրանքով, ով ցանկացել է հարսանիքի շարասյան տպավորիչ կադրեր ստանալ: