Արտակարգ դեպք՝ Վանաձորում. «Լուսավոր Հայաստան» կուսակցության գրասենյակից գողություն է կատարվել. Shamshyan.com
Shamshyan.com-ի տեղեկություններով, հոկտեմբերի 12-ին, գողություն է տեղի ունեցել Լոռու մարզում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 20:25-ից մինչև 21:25-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք Վանաձոր քաղաքի Տիգրան Մեծի պողոտայի թիվ 16 հասցեում գործող «Լուսավոր Հայաստան» կուսակցության գրասենյակի նախամուտքից գողացել են ձեռքի պայուսակ:
Գ. Շամշյանի տեղեկություններով, պայուսակը պատկանել է Վանաձոր քաղաքի բնակիչ, 52-ամյա Կարինե Մարտիրոսյանին, իսկ պայուսակում եղել է 15 հազ. դրամ, պոլիէթիլենային 2 փաթեթ, որոնց մեջ եղել են տարբեր տեսակ պարագաներ, բանկային քարտ, և օծանելիքներ: Ըստ Կ. Մարտիրոսյանի հայտարարության, գողության պատճառով ինքը կրել է 130 հազ. դրամի վնաս:
Մանրամասները՝ այստեղ: