Ռուս նախարարի սխալը Պուտինի ծիծաղն է առաջացրել (տեսանյութ)
ՌԴ-ում գյուղատնտեսական-արդյունաբերական համալիր զարգացման կառավարական նիստի ընթացքում Գյուղատնտեսության նախարար Ալեքսանդր Տկաչևը շփոթել է Հարավային Կորեան և Ինդոնեզիան, ինչով էլ առաջացրել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ծիծաղը: Այս մասին գրում է Tvzvezda.ru-ն:
Շփոթմունքից հետո նա ասել է. «Հարավային Կորեա. ի՞նչ տարբերություն, կուտեն խոզի միս»:
Զավեշտալի դեպքը նիստի ներկաների քրքիջն է առաջացրել: