Ավանդական դարձած հեծանվավազքն ու վազքարշավը՝ տոնական միջոցառումների շարքում (լուսանկարներ)
«Էրեբունի-Երևան 2799» տոնական միջոցառումների շարքում այս տարի նույնպես տեղ էին գտել հեծանվավազքն ու վազքարշավը: Երկու մարզաձևերի շուրջ 80-ական ներկայացուցիչներ իրենց մրցելույթներն սկսել են Արգիշտիի փողոցից, ապա Իտալիայի փողոցով հասել Հանրապետության հրապարակ, այնուհետ Նալբանդյան և Սայաթ-Նովա փողոցներով վերջնագիծը հատել Մատենադարանի հարակից տարածքում:
Հեծանվորդները տոնական երթն անց են կացրել հեծանիվներին ամրացված Երևանի դրոշներով: