Լիբանանում երկու հայուհիներ կառավարությունում պաշտոններ են ստացել
Լիբանանի կառավարությունը վարչապետ Սաադ Հարիրիի ղեկավարությամբ հերթական նիստի ժամանակ որոշում է կայացրել տնտեսական սոցիալական խորհրդի նոր անդամներ նշանակելու վերաբերյալ. ըստ այդմ խորհրդի անդամ են նշանակվել ՀՅԴ ներկայացուցիչներ դոկտոր Նորա Բայրագդարյան-Գապաքյանը և Լուիզա Պապոյան Ազեզյանը, գրում է Բեյրութում լույս տեսնող «Ազդակ» թերթը:
Տնտեսական սոցիալական խորհրդի 70 անդամներից 12-ը կանայք են, և նրանցից մեկը ևս հայուհի է՝ Հասմիկ Տանձիկյան Խուրին: Նշենք, որ առաջին անգամ է, որ այդ խորհրդում միանգամից երեք հայ է լինելու:
Նշենք, որ Նորա Բայրագդարյան-Գապաքյանը գաղաքական գիտությունների դոկտորի աստիճան է ստացել է 2004-ին` Սորբոնի համալսարանում: Նա 1998-ից քաղաքական գիտություն է դասախոսում Լիբանանի համալսարանում և Լիբանանի բանակի Սպայական վարժարանում:
Լուիզա Պապոյան Ազեզյանը 1994-ին ավարտել է Սեն Ժոզեֆ համալսարանը` ճարտարագիտական հոգեբանություն մասնագիտությամբ և այժմ դասախոս է: