Հայաստանում բիզնես-օմբուդսմենի ինստիտուտի ստեղծման շուրջ կրքերը գնալով թեժանում են
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանում բիզնես-օմբուդսմենի ինստիտուտի ստեղծման շուրջ կրքերը գնալով թեժանում են: Ինչպես հայնտի է՝ ՄԻՊ Արման Թաթոյանը հակասահմանադրական է որակել այս նախագիծը և ներկայացրել բավական ծավալուն առարկություններ:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ բիզնես-օմբուդսմենի ինստիտուտի ստեղծման նախագծի հեղինակը ՀՀ արդարադատության փոխնախարար Սուրեն Քրմոյանն է: Վերջինս «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում, անդրադառնալով նախագծի շուրջ առաջացած տարաձայնություններին, ասաց. «Արդարադատության նախարարությունը դեռևս պատրաստ չէ այդ հարցը քննարկման առարկա դարձնել: Այն փուլում, երբ կքննարկենք, կներկայացնենք մեր դիրքորոշումը և մեր գործընկերների դիրքորոշումը կամ կընդունենք կամհամապատասխան փաստարկներ կներկայացնենք:
Այս պահին դեռեւս մասնագիտական քննարկման փուլն է, և մենք որևէ ներկայացնելու թեմա չունենք դրանով»: Ասել է, թե չի բացառվում, որ, այնուամենայնիվ, նախագիծը չուղարկվի խորհրդարան, եթե օմբուդսմենը հիմնավորի, որ այն հակասահմանադրական է»:
Մանրամասները` թերթի այսօրվա համարում: