Որդին մոր դին հայտնաբերել է տանիքում՝ առաստաղից կախված
Shamshyan.com-ը գրում է.
Երեկ՝ հոկտեմբերի 12-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 17։20-ի սահմաններում Ոստիկանության Թումանյանի բաժին ահազանգ է ստացվել, որ Ալավերդի քաղաքի 12-րդ փողոցի տներից մեկում կնոջ դի կա կախված։
Ոստիկաններն ու քննիչները տան տանիքում՝ առաստաղի փայտից հակի պարանով կախված վիճակում հայտնաբերել են նույն տան բնակչուհի՝ 80-ամյա Մ. Հ.-ի դին։ Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ դիակի պարանոցի շրջանում հայտնաբերվել է ճմլման ակոս։ Փաստի առթիվ քննչական բաժնում նախաքննություն է սկսվել։
Մ. Հ.-ին կախված վիճակում հայտնաբերել է նրա որդին՝ 55-ամյա Գ. Հ.-ն։
Մանրամասներն` այստեղ: